00:00:00

Ես չեմ ուզում՝ դուք գաղթականի կյանքով ապրեք. Արցախի նախագահն` ակնաղբյուրցիներին

01:41, 19 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը: Նախագահի հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ առկա բնակավայրերին կից տարածքներում նոր թաղամասերի հիմնումը: Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները իրականացնում է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն էլ ղեկավարում է նորաստեղծ հանձնաժողովը: Նախագահի մոտ այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի համար նոր տարածքի ընտրությանը և նոր բնակավայրի հիմնադրմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր