00:00:00

«Վաղը իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ` պատասխանատվությունից կազատվի». «Իմ քայլի» պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

01:05, 19 փետրվար 2021 Բլոգ

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանն «իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ  պատասխանատվությունից կազատվի»: «Լավ, Էս դեմքը վաղը իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի։ Բա մենք ․ որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով , Բա աշխարհը, որն Արմեմպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։ Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա ։ Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն ։ Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձանից ոչ մի Ճիշտ բան մի սպասեք։ Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր