00:00:00

Ով է ստում․ Փաշիյա՞նը, թե՞ Քերոբյանը

16:56, 18 փետրվար 2021 Տնտեսություն

Այն, որ Հայաստանի գործող կառավարության անդամների մեծ մասը իրեն վստահված ոլորտից բավականին հեռու է ակնհայտ է։ Իրավաբանը՝ առողջապահության նախարար, բժիշկը՝ մարզպետ, քյաբաբագործը՝ Էկոնոմիկայի նախարար, ատամնաբույժը՝ խորհրդական և այսպես շարունակ։ Հայաստանի քաղաքացիները իրենց հարկերի հաշվին ստիպված են ոչ միայն հանդուրժել այդ անձանց, այլեւ՝ կերակրել։ Գործող իշխանության վերնախավին բնավ չի հուզում հանգամանքը, որ անտեղյակներով համալրելով կառավարության կազմը հետեւանքները կարող են աղետալի լինեն։ Ամեն օր ստի չափաբաժինը ավելացնելով այս իշխանությունը փորձում է երկարացնել սեփական իշխանությունը, չգիտակցելով, որ իրենց հավատացողների բանակն իրականում գոյություն չունի, ֆեյք է, որքան էլ Հայաստանի ճանապարհներին շոուներ բեմադրվեն։ Օրինակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ բիզնեսի վիճակը շատ վատ է, իսկ Փաշինյանը՝ հակառակը, թե բա ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում: «Ես հետևում եմ միայն տնտեսական դինամիկային. տնտեսության վերականգնումն ամենակարևորն է, ինչքան շուտ լուծենք տնտեսության վերականգնման խնդիրը՝ առանց նայելու խոչընդոտներին և պատճառներին, այդքան շուտ կլուծվեն մյուս հարցերը»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դիտարկմանը, թե, ըստ վիճակագրության, շատ բիզնեսներ փակվում են, նախարարը նշեց, որ վիճակը, իսկապես, շատ վատ է. «Անշուշտ, վիճակը շատ վատ է, և ես չեմ ուզում որևէ կերպ ավելորդ դրական թվեր կամ բառեր ասել էս առթիվ, և իմ ամենօրյա՝ 16-ժամյա աշխատանքն ուղղված է նրան, որ ինչքան հնարավոր է շատ բիզնեսներ լավ զգան իրենց և ինչքան հնարավոր է շատ ոլորտներ օր առաջ վերականգնվեն»,- ասել է նա: Իսկ, ահա նրա վերադասը՝ Փաշինյանը պնդում է, թե տնտեսությունը, մտնում է վերականգնման փուլ և որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: Այս իրարամերժ հայտարարություններն արվել են ընդամենը մեկ օրվա տարբերությամբ։ Քերոբյանը երեկ արձանագրել էր, որ տնտեսության վիճակը վատ է, Փաշինյանը՝ այսօր հակառակն է պնդում։ Ո՞վ է ստում, Փաշինյանը, թե՞ Քերոբյանը։ Ակնհայտ է, որ մեկ գիշերվա ընթացքում տնտեսությունը զարգացման և դրական դինամիկա արձանագրելու շանսեր չուներ։ Հետեւաբար հերթական անգամ գործ ունենք բանից անտեղյակների կառավարության հետ, որտեղ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը։ Եթե Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու առաջին նշաններն արդեն իսկ երևում են, առնվազն պարտավոր է ազատվել Վահան Քերոբյանից, չէ, որ նա իր հայտարարություններով մեղմ ասած ոչ միայն վատ վիճակում է դնում սեփական ղեկավարին, այլ՝ կասկածի տեղիք է տալիս։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր