00:00:00

Արցախում վիճաբանության արդյունքում դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է

16:55, 18 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 20։00-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և թողել հեռացել, ինչի արդյունքում վերջինս մահացել է։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր