00:00:00

Զինամթերք կվնասազերծեն Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, Խնածախ և Այգեստան համայնքներում

15:33, 18 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա ռեժիմով: Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվում է տեղում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր