00:00:00

Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն

14:40, 16 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու: Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր