00:00:00

Վանաձորում տարեդարձի խնջույքի մասնակցած 10 մարդ հոսպիտալացվել է աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ

23:40, 15 փետրվար 2021

Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ: Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր: Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր