00:00:00

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը. Արայիկ Հարությունյան

00:53, 16 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության եւ արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահը անդրադարձել է   պատերազմական եւ հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին  եւ  խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝  անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության  անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաեւ սեփական զինված ուժերը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ  պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու ենթակառուցվածքային հիմնախնդիրների կարգավորման համար մենք պարտավոր ենք համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որեւէ հարաբերություն Ադրբեջանի հետ: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր