00:00:00

Արցախում 21-ամյա աղջիկ է անհետ կորել

23:58, 15 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհետ կորելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։ «Փետրվարի 14-ին ժամը 21:00-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000 թ. ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր