00:00:00

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Սերժ Սարգսյանի հարցազրույցին

18:13, 15 փետրվար 2021

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և մեջբերումներ կատարել։ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ArmNews-ի եթերում արձագանքել է վարկածին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «նախագիծն» է, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։ «Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է թե ես ինձ համար այդպսի անհեթեթություն խզբզեի»,- մեջբերվել է Սարգսյանի խոսքը։
Սարգսյանը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն անվանել է «ըստ էության հակաղարաբաղյան շարժում»: «Հարցազրույցի ընթացքում նախկին նախագահը պատասխանել է ոչ միայն 2018 թվականի իրադարձությունների, այլև Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցերին»,- գրում է լրատվամիջոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր