00:00:00

Արցախի Աստղաշեն համայնքում նոր բնակավայր է կառուցվում

23:58, 13 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների, ԱԺ պատգամավորների և շրջանի պատասխանատուների հետ միասին երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է ապագա բնակավայրի պայմաններին՝ ընդգծելով, որ բացի բնակարաններից ու դրանց կահավորումից, գյուղական համայնքներում հաստատվող անօթևան մնացած յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունը կտրամադրի տնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր