00:00:00

Ստեփանակերտի և Մարտունու մոտակայքում, Ասկերանի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

15:58, 11 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում  փետրվարի 11-ին  նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր