00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին

22:52, 10 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման,  երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հնտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր