00:00:00

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուի հետ

21:29, 10 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 10-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների  նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանին եւ քննարկել նրա թեկնածության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: Հանդիպումների ընթացքում Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը, շեշտվել է դատախոզության աշխատանքների անկախության,անկողմնակալության ապահովումը:Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում դատախազության գործառույթներին,մասնավորապես ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը: Կարեւորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը ,ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ՝ համակարգում առկա խնդիրների վերհանման առումով: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման եւ բարելավման ուղղություններին,տեսլականին: 2021թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի լիագումար նիստ եւ քննարկման կդրվի նաեւ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր