00:00:00

Արաքսյա Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել

14:55, 09 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

«Սիրելի ընկերներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը՝ Արցախի սոցիալական աջակցության ծրագրերի և այլ հարցերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արաքսյա Գրիգորյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փորձելու եմ աջակցել Հայաստանի և Արցախի միասնական սոցիալական քաղաքականության իրականացումը՝ որպես մեր միասնական հայրենիքի երկու հատվածների սոցիալական ոլորտների կարևոր գործառույթ։ Շնորհակալ եմ վստահության և ընձեռած հնարավորության համար: Սա հնարավորություն է ավելի շատ ծառայելու մեր հայրենակիցներին և իմ ներդրումը ունենալ այս դժվար ժամանակներում: Ոլորտի կարևորությունը հանրության կյանքում դժվար է գնահատել, հետևաբար շատ մեծ է այն պատասխանատվությունը, որը ստանձնել եմ հանրության առաջ: Խոստանում եմ, ինձ վստահված առաքելությունը կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ։ #ԱպրելուՀայաստան #ԱպրելուԱրցախ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր