00:00:00

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների

03:49, 09 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 41 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 351 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, 350 կմ-ից ավելի ճանապարհ, 1170 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 181 պայթուցիկ նյութ: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 հայ ուխտավորների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր