00:00:00

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1191,3 հա տարածք. ՌԴ ՊՆ

18:24, 08 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 181 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի  հրամանագրով  Լեռնային  Ղարաբաղում  տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր