00:00:00

Հունվարին ձեթը թանկացել է 44,3 տոկոսով, շաքարավազը՝ 40,7 տոկոսով, ձուն՝ 26,4 տոկոսով. Պաշտոնական տվյալներ

17:45, 08 փետրվար 2021 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տվյալներ է հրապրակել Վիճակագրության կոմիտեն: Ըստ այդմ, 2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Բուսական յուղը թանկացել է 44,3% Շաքարավազը թանկացել է 40,7% Ձուն թանկացել է 26,4% Կաթնամթերքը թանկացել է 7,7% Միրգը թանկացել է 12% Բանջարեղենը թանկացել է 9,9% Սխտոր թանկացել է 95,4% Խառը կանաչին թանկացել է 53,5% Հացը թանկացել է 7,9% Ալյուրը թանկացել է 12,5% Խմիչքը , ծխախոտը թանկացել է 6,8% Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%: Իսկ օրինակ, միսն էժանացել է 0.1 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր