00:00:00

Ստեփանակերտում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել, որից 3-ը՝ անչափահաս

19:32, 06 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյան փողոցի թիվ 14 բ շենքի բնակիչներ` 1998 թ. ծնված Է. Գ.-ն, 1995 թ. ծնված Հ. Գ.-ն, 2000 թ. ծնված Է. Գ.-ն, 2006 թ. ծնված Ռ. Գ.-ն, 2008 թ. ծնված Հ. Գ.-ն, 2003 թ. ծնված Ռ. Գ.-ն և 2012 թ. ծնված Ա. Գ.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք շմոլ գազից թունավորվել են փետրվարի 5-ին ժամը 06:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է. «Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները: Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը: Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք Արցախ Գազ ՓԲԸ` «1-04» հեռախոսահամարով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր