00:00:00

Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու

18:38, 04 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այդ մասին «Արցախպրես»-ին ասել են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների», - նշել են ԱԳՆ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր