00:00:00

Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատողներին պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ որոշում է ստորագրել

11:07, 03 փետրվար 2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Աժ աշխատակազմի  պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի  պետական ծառայողներին եւ  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», - նշված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր