00:00:00

Անուշ Բեղլոյանը լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ միլիմեջլիսի. Հայկ Մամիջանյան

10:30, 03 փետրվար 2021

Նորմալ երկրի ղեկավարները, եթե իրենք դավաճաններ չլինեին, եթե երկիրը ծախած չլինեին, եթե չմտածեին միայն իրենց սոսնձված հետույքները աթոռին պահելու համար, էս պահին կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Գերիների խնդիր, սոցիալական խնդիրներ, բանակաշինության խնդիրներ... էլ չեմ ասում, որ  սահմանագծումը թողնված է գյուղացիների եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի վրա: Երեւանից սահմանապահ գյուղերի գյուղապետերին ասում են՝ եթե կարող եք այսինչ տունը պահեք: Եվ այդ պայմաններում ԱԺ արտահերթ նիստով ամենակարեւոր խնդիրը ո՞րն է՝ կալանքի դատարաններ ստեղծելը: Դատարաններ, որոնք ինձ, իմ ընկերներին, այլախոհներին ավելի հեշտ կարողանան ճաղերի հետեւում հայտնվացնել: Սա առաջին նպատակն է այս հավաքի»,-ասաց Մամիջանյանը: Նա նշեց, որ երկրորդ նպատակը կապ ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ. «Նա լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ միլիմեջլիսի:Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիեցնենք, որ ինքը Հայաստանի ԱԺ պատգամավոր է եւ իրավունք  չունի նման հիմարություններ ասոել, այն էլ միջազգային հարթակներում: Ավելի վաղ  հայտնել էինք, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր