00:00:00

Չինաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել կեղծված COVID-պատվաստանյութ վաճառելու համար

00:46, 03 փետրվար 2021

Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Կասկածյալները, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ այն պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով: Կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանցը հայտնաբերվել է, նրանք գործել են Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում: Չինաստանի Global Times անգլալեզու թերթը, վկայակոչելով պատվաստանյութերի չինական խոշոր արտադրողին մոտ կանգնած աղբյուրի, հաղորդել է, որ ֆալսիֆիկատ վաճառողները, օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարարությունից, մտադրվել էին այն ուղարկել նաեւ արտասահման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր