00:00:00

Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար անօդաչու թռչող սարքեր կգործարկվեն. ՌԴ ՊՆ

20:40, 30 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով: «Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն: Հիշեցնենք՝ այսօր Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, որի պահպանումը կիրականացվի ադրբեջանական բանակի կողմից։
Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր