00:00:00

Արցախում առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհուրդ է ստեղծվել

20:10, 30 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախում  առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհուրդ է ստեղծվել: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը: Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ: Նույն հրամանով Նախարարը հաստատել է նաև Խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ: Առաջիկա օրերին Նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր