00:00:00

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Նախիջևան

17:45, 30 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդում է Trend-ը: Զարիֆի խոսքով՝ այցի նպատակն Արցախյան պատերազմից հետո Նախիջևանի տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ հնարավորությունների շուրջ բանակցությունների անցկացումն է: Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ «տարածաշրջանում մեծ հնարավորություններ են ստեղծվել հարևան պետությունների համագործակցության համար, ինչը կարող է հիմք դնել կայուն խաղաղության համար»: Նշենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Զարիֆն այցելել է Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր