00:00:00

Խաղաղապահները սկսել են երթով շարժվել դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք Ղարաբաղում

14:25, 30 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԱՀ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոնը): Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի կայանում զինծառայողներն ուսումնասիրում էին Համատեղ կենտրոնի աշխատանքի կազմակերպման կառուցվածքը, նպատակը, խնդիրները, կարգը եւ գործառույթները, ինչպես նաեւ` այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեին առաջադրանքները: Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական եւ թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգի եւ հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքերն անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր