00:00:00

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն, մարմիններն անճանաչելի են

16:01, 29 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է ԱԻՊԾ-ն:
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ին հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալների համաձայն, քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր