00:00:00

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն, ընդհանուր առմամբ, 1321 մարմին է դուրս բերվել

14:29, 28 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր