00:00:00

Ոսկին էժանանում է

15:08, 27 հունվար 2021 Տնտեսություն

Առավոտյան ոսկու գինն ընկնում է, թրեյդերները չորեքշաբթի երեկոյան սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երկօրյա նիստի արդյունքների հրապարակմանը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը: Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով կամ 5.25 դոլարով` կազմելով 1845.6 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.59 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.387 դոլար: Ներդրողների համար այս շաբաթ առանցքային իրադարձություններից մեկը կդառնա Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքների հրապարակումը: Ակնկալվում է, որ կարգավորիչը կպահպանի բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում, ինչպես նաեւ անփոփոխ կթողնի ակտիվների հետգնման ծրագրի ծավալը` շարունակելով փափուկ դրամավարկային քաղաքականության պահպանման ուղղությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր