00:00:00

Արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 19 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

15:44, 12 հունվար 2021 Տնտեսություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 21 դեպքով հաշվարկվել է 19.248.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 16.943.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 10. 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2.270.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 34.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (777.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.397.140 ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր