00:00:00

Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը` գերազանցելով 41 000 դոլարը

00:00, 09 հունվար 2021 Տնտեսություն

Ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը ուրբաթ օրը կրկին թարմացրեց իր պատմական առավելագույնը՝ առաջին անգամ գերազանցելով 41 000 դոլարի մակարդակը, վկայում են սակարկումների տվյալները։ Ըստ CoinMarketCap պորտալի՝ որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, ժամը 13։56-ի դրությամբ բիթքոինը թանկացավ 9,79%-ով՝ կազմելով 40 612 դոլար: Կրիպտոարժույթի առեւտրի ծավալով ամենամեծ բորսայում՝ Binance-ում բիթքոինի արժեքն աճեց 9,58%-ով՝ հասնելով 40 602 ԱՄՆ դոլարի: Րոպեներ առաջ կրիպտոարժույթն առաջին անգամ գերազանցեց 41 000 դոլարի մակարդակը եւ հասավ նոր պատմական առավելագույնի՝ 41 057 դոլարի: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի ընդհանուր համաշխարհային շուկայի մոտավորապես 69,8%-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր