00:00:00

Ոսկու գինը չափավոր աճում է դոլարի թուլացման ֆոնին

19:59, 30 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր աճում է դոլարի թուլացման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,33 տոկոսով կամ 6,2 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1889,05 դոլար: Ընդ որում, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1,46 տոկոսով` կազմելով 26,6 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր