00:00:00

Դոլարն արժեզրկվում է ռիսկային տրամադրությունների ֆոնին

16:40, 29 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Երեքշաբթի առավոտյան դոլարի գինն ընկնում է շուկաներում ռիսկային տրամադրությունների ուժեղացման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությանն օժանդակության փաթեթի հաստատումից հետո, վկայում են աճուրդների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մինչեւ 1.2241 դոլար 1 եվրոյի դիմաց՝ նախորդ փակման ժամանակ 1.2214 դոլար մակարդակի համեմատ: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչեւ 103.68 իեն մեկ դոլարի դիմաց` նախորդ փակմանը 103.78 իենի համեմատ: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկերներն են) ընկել է 0.26 տոկոսով` կազմելով 90.1 կետ: Դոլարի ինդեքսը շարունակում է մնալ նվազագույն մակարդակի վրա 2018-ի սկզբից ի վեր: ԱՄՆ տնտեսությանն օգնության սպասումը թրեյդերներին ռիսկի է մղում, ինչը բացասաբար է ազդում հուսալի ակտիվների, այդ թվում` դոլարի գնանշումների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան ստորագրել է 2021 թվականի պետական ​​բյուջեի փաստաթուղթը, որը 900 միլիարդ դոլարի տնտեսական օգնության փաթեթ է ներառում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր