00:00:00

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին եւ ակցիաներին առնչվող խախտումներից

01:54, 29 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի եւ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: «Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ . ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, . մինչեւ զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետեւ մինչեւ գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց եւ այլն: Հանձնաժողովը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 տոկոսի չափով: Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր