00:00:00

2020 թ. 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% անկում է գրանցել. երկնիշ նվազել են շինարարության, ծառայությունների ծավալները, առևտրի շրջանառությունը

18:22, 25 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

2020 թ․ 11 ամիսների ընթացքում՝ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.2 % անկում է գրանցել։ Իսկ 2020 թ. նոյեմբերին 2019 թ. նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 10.3 %-ով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2020 թ. նոյեմբերի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից։ Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին շինարարության ծավալը կրճատվել է 11․2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 13.5 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.2 %-ով և ծառայությունների ծավալը՝ 13.6 %-ով։ 2020 թ. առաջին 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.4 %-ով։ Առանձին վերցրած արտահանումը կրճատվել է 5.2 %-ով, ներմուծումը՝ 15․9 %-ով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր