00:00:00

Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են հավատարմությունը համաձայնագրին

17:26, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են լիարժեք հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրին: Այս մասին ասվում է Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԳՀՀԾ մասնակիցները վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը: Համաձայնագրում նշվում է, որ նախարարները քննարկել են բոլոր կողմերի կողմից ԳՀՀԾ լիարժեք եւ արդյունավետ իրականացման հնարավորությունն ու առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԳՀՀԾ մասնակիցները «գնահատել են ԳՀՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի հեռանկարաներն ու ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով աջակցելու այդ գաղափարին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր