00:00:00

Պուտինը խնդիր է դրել միջուկային զենքի մասնաբաժինը հասցնել 88,3%-ի

16:45, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել 2021 թվականին միջուկային զսպող ուժերում ժամանակակից զենքի բաժինը հասցնել 88,3%-ի: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում, գրում է «Իզվեստիա»-ն: ՌԴ նախագահը նշել է,  որ 2020-ի դեկտեմբերի կեսերին ժամանակակից զինատեսակների և սարքավորումների մասնաբաժինը ՌԴ զինված ուժերում հասել է ավելի քան 70% -ի, իսկ միջուկային ուժերում` 86% -ի: Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ միջուկային եռյակը հասել է մի մակարդակի, որը թույլ է տալիս ապահովել երկրի անվտանգությունը: «Զինատեսակների փոփոխությունների արագությունն արդեն անհամեմատելի է անգամ Ֆորմուլա 1-ի հետ, այն տիեզերական է,  կանգ առնենք, կարող ենք դիրքեր կորցնել»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր