00:00:00

Ողջունում եմ սյունեցիներին իրենց արժանապատվության համար, որ թույլ չտվեցին դավաճանին մտնել Գորիս, Կապան, Մեղրի. Իշխան Սաղաթելյան

15:43, 21 դեկտեմբեր 2020

Ուզում եմ ողջունել սյունեցիներին իրենց արժանապատվության համար, որ թույլ չտվեցին դավաճանին մտնել Գորիս, Կապան,  քանի որ լավ հասկանում են, որ նրանից որևէ օգնություն չեն կարող ակնկալել. Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր Սյունիք մեկնելու այցին: Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիք հանդիպելու քաղաքացիների հետ, սակայն սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ նրա մուտքը արգելելու համար: Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Սիսիան քաղաքում, այնուհետև իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ վերադառնում է Երևան՝ Գորիս, Կապան Քաջարան, Մեղրի չի մեկնելու՝ սգի օրով ուժային գործողությունների չգնալու համար: «Նիկոլը շարունակում է պղծել ամեն ինչ, իր շոուներով, իր սրիկա տեսարաններով ամբողջությամբ պղծում է մեր եկեղեցին, մեր արժանապատվությունը, մեր գերեզմանները: Նա շարունակում կառչած մնալ իր աթոռին, որի արդյունքում, վերջնականապես փորձում է կործանել մեր պետականությունը: Նա իր քայլերով ու գործողություններով պարզապես չարիք է և մեր պետականությունը տանում է կործանման, որը չպետք է թույլ տանք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով ցանկանում է ցույց տալ, որ ունի աջակիցներ. «Նա խեղկատակ-խելագար է, որն ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ ցույց տալու համար, որ ունի աջակիցներ և կարող են իր համար փողոց դուրս գալ: Իր քայլերը տանում են մեզ անկայունության և նորանոր ցնցումների, դրա համար նրան թույլ չտվեցին գնալ Գորիս, Կապան և նա չգնաց: Այսինքն՝ զորքով գնալ Հայաստանի մարզ, որ իր առաջ ճանապարհը բացեն, մարդիկ գտնվեն, որ իր համար ձոներ ասեն, նա պարզապես անամոթ է»: Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը վկայում են այն մասին, որ նա ցանկանում է ամեն գնով իր իշխանությունը պահել. «Միայն այն, որ ինքը Սյունիքում ասաց, թե այն, ինչ կատարվում է, բխում է Սյունիքի անվտանգության շահերից, դրանով պարզապես մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում: Սյունիքի դիրքերը հանձնել է, ճանապարհը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ, ամբողջ Սյունքը՝ Հայաստանի հյուսիսային հատվածը, դրել է վտանգի տակ և անամոթաբար շարունակում է խոսել, որ այս քայլերը բխում են Սյունքիի անվտանգությունից: Այս մարդուն ո՞նց կարելի է լուրջ ընդունել»: Անդրադառնալով՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի այն քայլին, որ հրաժարվեց ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին, Սաղաթելյանը նշեց, որ դա հայ մարդուն և հոգևորականին արժանի կեցվածք է. «Քահանան խիստ հարգանքի արժանի կեցվածք է ցույց տվել: Այն հայ մարդը, որ մտածում է մեր պետության, երկրի ու պետականության մասին, ինքը չի կարող ձեռնվել Նիկոլի հեշտ, դավաճանի հետ պետք է նման կեցվածք ցույց տալ, որովհետև նա մեր երկիրը տանում է կործանման և այլ վերաբերմունքի չպետք է արժանանա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր