00:00:00

«Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն օգտակար է, այլ անհրաժեշտ». Սիրիայի ԱԳ նախարար

15:54, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը խոսել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուս զինվորականների ներկայության անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր հաղթանակներ են գրանցվել ահաբեկչության դեմ պայքարում: «Դա չի նշանակում, որ ահաբեկչությունն ավարտվել է, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել ահաբեկչական կազմակերպություններին ավելի ակտիվ լինել՝ այս տարածքում ԱՄՆ-ի ներկայությունն արդարացիորեն ապահովելու նպատակով», - ասել է Սիրիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է տարբեր ձևերով և միջոցներով: «Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն օգտակար է, այլ անհրաժեշտ», - ասել է Սիրիայի նորանշանակ արտգործնախարարը, ով պաշտոնը ստանձնել է նոյեմբերին: Հայտնի է, որ ԱՄՆ-ի զինվորական խմբերի դիրքերը տեղակայված են Հասաքեյի և Դեր Զորի նավթի և գազի խոշոր հանքավայրերի շուրջ, որը Սիրիայի իշխանությունների պնդմամբ ապօրինի է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր