00:00:00

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

14:39, 21 դեկտեմբեր 2020

ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարությամբ իր էջում կիսվել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով քաղաքական տարաբնույթ հոսանքներից, գիտակցելով պահի հրամայականը, լինելով մտահոգ՝ հայտնում ենք մեր տեսակետը և ներկայացնում ապագայի տեսլականը։ Սույն թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ վարչապետի կողմից խիստ գաղտնիության պայմաններում ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեն զգալի տարածքային կորուստներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։ Պարտադրված պատերազմում (ռազմի դաշտում և դիվանագիտական հարթակում) մեր կրած ցավալի պարտության պատճառների վերաբերյալ մեր կարծիքներն ու գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն մեկ բան ակնհայտ է և անվիճելի, որ այդ ամենի արդյունքում մեր երկրում առկա է խորը ճգնաժամ և քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիք։ Ցավով պիտի արձանագրենք, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողություններն անարդյունավետ են և չեն նպաստում հասարակության մեջ առկա լարվածության և ներքին պառակտվածության թուլացմանը։ Կոչ ենք անում հասարակության քաղաքական և ապաքաղաքական բոլոր ներկայացուցիչներին, քաղաքական իշխանությանը, ընդդիմությանը սթափ գնահատել առկա իրավիճակը, գործել բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների սահմաններում, դրսևորել պատասխանատվություն, զսպվածություն և համախմբված ձգտել ազգային համերաշխության։ Որպես առկա ճգնաժամի հաղթահարման ուղի՝ 1. պահանջում ենք ՀՀ կառավարության հրաժարականը՝ հանրապետության վարչապետի գլխավորությամբ, 2. կոչ ենք անում ԱԺ-ին դրսևորել պետական մտածողություն, որպես խորհրդարանական երկրի լեգիտիմ օրենսդիր մարմին, սահմանադրական ճանապարհով, ողջախոհության և ազգային համերաշխության պայմաններում ընտրել նոր վարչապետ և ձևավորել բացառապես արհեստավարժներից կազմված հանրային վստահություն ներշնչող ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրը պետք է լինի երկրի ներսում իրավիճակի կայունացումը, բացառապես հայկական գերակա շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր