00:00:00

Փաշինյանի աջակիցները փորձեցին Սիսիանի եկեղեցու վրա հարձակում գործել. քահանային հեռացնել էին ուզում

14:19, 21 դեկտեմբեր 2020

Նիկոլ Փաշինյանի աջակիցները փորձել են Սիսիանի եկեղեցու վրա հարձակում գործել: Տասնյակից ավելի հավաքվածներն ուզում էին քահանային, իրենց ձևակերպմամբ, եկեղեցուց «դուրս շպրտել»: Պատճառն այն է, որ Սիսիանի եկեղեցու քահանան այսօր չի սեղմել Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել եկեղեցուց: Եկեղեցի ներխուժելուց, ներսում բղավելուց հետո, հասկանալով, որ հոգևորականը ներսում չէ, վարչապետի աջակիցները քննարկեցին եկեղեցու դռները փակելու հարցը: Ոստիկանության ներկայացուցիչը, սակայն, նրանց բացատրեց, որ դուռը փակել չի կարելի: Ակցիայի մասնակիցները չբացառեցին եկեղեցու մոտ հերթապահություն սահմանելու տարբերակը: «Վաղվանից չհամարձակվես եկեղեցի մտնել», «... թե չէ իրա համար վատա լինելու», «Շորերը հանենք, շպրտենք», «Վարչապետի ոտքի տակի կեղտը չարժի»… այս ու այն կողմից բղավում էին նրանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր