00:00:00

Փաշինյանը հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի». Past.am

13:26, 21 դեկտեմբեր 2020

Past.am-ը գրում է «ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նախօրեին հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտոնավարության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարականները: Ըստ մեր հավաստի աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրահանգ տվել է գնդապետ Համբարձումյանին Մայր Աթոռի դիվանապետի Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։ Հիշեցնենք, որ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բազմիցս սուր քննադատական խոսքով էր հանդես գալիս իր կոչերում և հարցազրույցներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր