00:00:00

Ծեծկռտուք Եռաբլուրում վարչապետի խորհրդականի մասնակցությամբ

20:15, 19 դեկտեմբեր 2020

«Եռաբլուր» զինվորական  ապնթեոնում այսօր` դեկտեմբեր 19-ին, կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք` ամենայն հավանականությամբ Փաշինյանի կողմնակիցների եւ նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջեւ: Hraparak.am-ի տեսանյութում ծեծկռտուքի մասնակիցների մեջ լրատվամիջոցները ճանաչել են նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին: Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր: Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր