00:00:00

«Իրանին կամ «Հեզբոլլահ»-ին Սիրիայից հեռացնելը բացառվում է». Ասադի խորհրդական

19:20, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Լիբանանի «Ալ-Մայյադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահի հատուկ հարցերով խորհրդական Բութաինա Շաաբան ասել է, որ Իրանին կամ «Հեզբոլլահ»-ին Սիրիայից հեռացնելը բացառվում է, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Շաաբան նշել է Սիրիան երբեք չի ոտնահարի իր ինքնիշխանությունը՝ շեշտելով, որ ոչ ոք պաշտոնական Դամասկոսի փոխարեն չի կարող որոշել, թե ինչպիսի հարաբերություններ պիտի ունենա Իրանի Իսլամական Հանրապետության, լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության և պաղեստինյան դիմադրության ուժերի հետ: «Դամասկոսի և Մոսկվայի հարաբերությունները արդար են և հիմնված են հարգանքի վրա, հետևաբար Ռուսաստանը չի կարող Դամասկոսից խնդրել վտարել Իրանին կամ «Հեզբոլլահ»-ին իր հողերից, քանի որ դա բացառվում է: Ռուսաստանն ու Չինաստանը հարգում են իրենց դաշնակիցներին» - ասել է Սիրիայի նախագահի հատուկ հարցերով խորհրդականը: Իրանը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերը Սիրիայում են երկրի իշխանությունների խնդրանքով, և որ նրանք կմնան արաբական հանրապետությունում մինչ պաշտոնական Դամասկոսից զորքերը դուրս բերելու խնդրանք չլինի: Ինչ վերաբերվում է «Հեզբոլլահ»-ին, անցյալ տարի լուրեր են տարածվել զորքերը Սիրիայի տարածքից հանելու վերաբերյալ, սակայն ինչպես երևում է դա չէր համապատասխանում իրականությանը՝ քանի որ լիբանանյան խմբավորումը ամուր հարաբերությունների մեջ է սիրիական իշխանությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր