00:00:00

37-ամյա Դավիթը հետախուզվում էր Չեչնիայի իրավապահների կողմից՝ անձի առեւանգման համար

19:46, 19 դեկտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին բաժին է ներկայացել 37-ամյա Դավիթ Չ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Դավիթ Չ.-ն 2013 թ. օգոստոսից խարդախության եւ անձի առեւանգման մեղադրանքով հետախուզման մեջ էր նաեւ Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ կողմից: Խափանման միջոցը՝ կալանք:
Դավիթ Չ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր