00:00:00

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

18:50, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: «Նրա մոտ դեռ առկա են COVID-19-ին հատուկ  ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մարմնի ցավ, որոնք չեն խանգարում նախագահին կատարել իր պարտականությունները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Մակրոնը պարբերաբար հետազոտվում է. արդյունքները հուսադրող են: Ֆրանսիայի առաջնորդը կորոնավիրուսի թեստ է հանձնել որոշ ախտանշանների ի հայտ գալուց հետո: Թեստի դրական պատասխանից հետո նա ինքնամեկուսացվել է 7 օրով, սակայն շարունակում է հեռավար իրականացնել իր գործառույթները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր