00:00:00

Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

14:19, 19 դեկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ինչպես տեղեկացնում է  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, Տիրան Խաչատրյանի դատական հայցը հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու մասին է: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ  Ամալյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր