00:00:00

Այս խեղկատակ դավաճանի հետևից դեպի Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին. Սեֆիլյան

11:25, 19 դեկտեմբեր 2020

Նիկոլ Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Աթոռից կառչած այս չարիքը շահագործում է նույնիսկ մեր ժողովրդի վիշտն ու ցավը։ Շատերը կարող էին մտածել, թե տեղի ունեցած ողբերգությունը պետք է ազդած լիներ նրա վրա և նա առնվազն պետք է հրաժարվեր ամեն ինչից անձնական օգուտ քաղելու իր գործելակերպից։ Ավաղ, Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ արժեք, ո՛չ խիղճ։ Մտածելով, որ մարդիկ ի հիշատակ զոհվածների կարող են արձագանքել և միանալ, հանուն անձնական իշխանության սգո օրեր է հայտարարել և դեպի Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն։ Այս խեղկատակ դավաճանի հետևից դեպի Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր