00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք. մահացել է 22 մարդ

11:11, 19 դեկտեմբեր 2020

Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153173 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 561013 վերջին մեկ օրում` 3170 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17976 պացիենտ. մեկ օրում ավելացել է 180-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 131931 անձ` վերջին մեկ օրում 718 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 2616 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր